«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքը։
«Նա անհավանական մարզիչ է, ով կախված է ֆուտբոլից: Հենց նա մտնում է մարզաբազա, ամբողջ խոսակցությունը միայն ֆուտբոլի մասին է, բոլորը կենտրոնացած են առաջիկա խաղի վրա։ Չեմ կարող նկարագրել նրա բոլոր արժանիքները, Գվարդիոլան հիանալի մարզիչ է»,- Գրիլիշի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
«Մանչեսթեր Սիթին» այժմ 74 միավոր ունի և 1-ին հորիզոնականն է զբաղեցնում Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։