«Ինտերը» փորձում է թիմում պահել թիմի առաջատար հարձակվողներից մեկին

«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է մնալ միլանյան ակումբում, գրում է Calciomercato-ն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է, ուստի «Ինտերի»  ղեկավարությունը չի ցանկանում բաժանվել նրանից։

Ակումբը կփորձի պահել Սանչեսին. Նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։

33-ամյա կիսապաշտպանը «Ինտերում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։

Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։