Ֆաբիո Կանավարո. «Ինձ վախեցնում է այն, որ ինչ-որ մեկին սովորական է թվում ներկայիս իրավիճակը»

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան և ավագ Ֆաբիո Կանավարոյին զայրացրել է այն փաստը, որ Իտալիայի հավաքականը բաց կթողնի 2022 թվականի Աշխարհի առաջնությունը։

«Ինձ վախեցնում է այն, որ ինչ-որ մեկին սովորական է թվում ներկայիս իրավիճակը։ Ինչ-որ բան պետք է փոխել. Մենք չենք հասկանում, որ մեր մրցակիցներն ավելի արագ են զարգանում, և մենք այլևս լավագույնը չենք։ Այն, որ Իտալիայի հավաքականը չի խաղում աշխարհի առաջնությունում, նորմալ չէ»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերել «Football Italia»-ն: