«Մանչեսթեր Յունայթեդը» սկզբունքային համաձայնության է հասել Էրիկ տեն Հագի հետ գլխավոր մարզչի պաշտոնում նրա նշանակման վերաբերյալ։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Այաքսի» մարզիչը համաձայնել է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ըստ որի՝ կողմերի համագործակցությունը կարող է տևել մինչև չորս տարի։
Սպասվում է, որ «Յունայթեդի» ներկայիս մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մրցաշրջանի ավարտից հետո կնշանակվի ակումբի խորհրդատուի պաշտոնում: