«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան Կոտ դ’Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու թեկնածուների թվում է, հայտնում է BBC Sport-ը։
Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի ապրիլի 23-ին։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 6 թեկնածու։
44-ամյա նախկին ֆուտբոլիստը Կոտ դ’Իվուարի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է (65 գոլ 105 խաղում): Դրոգբան ազգային հավաքականի կազմում 2 արծաթե մեդալ է նվաճել Աֆրիկայի ազգերի գավաթում։