Ժերոմ Ռոտեն. «Կիլիանը ունակ է առաջնորդել թիմը, նա լավագույնն է աշխարհում»

«Պարի Սեն Ժերմենի» նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեին անվանել է լավագույնը աշխարհում։

Նրա խոսքով՝ 23-ամյա ֆրանսիացին ունակ է խաղադաշտում անել բացարձակապես ամեն ինչ։

Ի՞նչն է առանձնացնում հիանալի ֆուտբոլիստներին լավերից:

Կատարյալ ֆուտբոլիստները գիտեն, թե ինչպես հանել թիմին ճգնաժամային իրավիճակներից:

Կիլիանը ունակ է առաջնորդել թիմը, նա տանում է թիմակիցներին իր հետևից: Նա լավագույնն է աշխարհում», – ասել է Ռոտենը: