«Յուվենտուսը» Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին դիտարկում է որպես Պաուլո Դիբալայի հնարավոր փոխարինող, հայտնում է Fichajes-ը։
Արգենտինացին 2022 թվականի ամռանը կլքի թուրինյան ակումբը։
Այնուամենայնիվ, կա տեղեկատվություն, որ Մադրիդի «Ռեալը» չի վաճառի բրազիլացուն, քանի որ նրան համարում է թինի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին։