Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը յուրօրինակ ցուցանիշ է գրանցել

Ինչպես արդեն հայտնել ենք, Ապրիլի 10-ին «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղացին Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի խաղում՝ 2:2։

Այս խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը՝ փոխանցում կատարելով Դիոգո Ժոտային։

2018/19 մրցաշրջանի սկզբից Ալեքսանդր-Առնոլդը 44 գոլային փոխանցում է կատարել մրցաշարում, հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Նա այս ցուցանիշով լավագույնն է ԱՊԼ-ում: