Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Խեսուս Վալյեխոն վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։

Այսպիսով, «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Չելսիի» հետ պատասխան խաղում չի կարողանա հույս դնել 25-ամյա կենտրոնական պաշտպանի վրա։

Կառլո Անչելոտտիի թիմն ապրիլի 12-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կխաղա «Չելսիի» հետ։ Լոնդոնում կայացած առաջին հանդիպմանը «սերուցքայինները» հաղթել էին 3:1 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում Վալյեխոն խաղադաշտ է դուրս եկել 3 անգամ՝ ընդհանուր առմամբ խաղալով 14 րոպե։