«Լայպցիգը» պատրաստ է առաջ անցնել «Մանչեսթեր Յունայթեդից» «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի համար պայքարում՝ ամստերդամական ակումբին տեղափոխության համար վճարելով 2 միլիոն եվրո հրաժարագին, հայտնում է De Telegraaf-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանական ակումբը հոլանդացի մասնագետին կարող էր նշանակել դեռ մրցաշրջանի միջնամասում՝ Ջեսի Մարշի պաշտոնանկությունից հետո։
Նշվում է, որ Տեն Հագին հրավիրելու նպատակը Գերմանիայի առաջնությունում «Բավարիայի» գերիշխանությունն ընդհատելու ցանկությունն է։
Հաղորդվում է, որ արդեն հանդիպում է տեղի ունեցել մարզչի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ «Լայպցիգը» չափազանց շահավետ ու երկարաժամկետ պայմանագիր է առաջարկել։ Այժմ թիմը Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորությամբ Բունդեսլիգայի 4-րդ հորիզոնականում է։