Անգլիայի Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Էվերթոնին» (0:1):
Այս հանդիպումից հետո ԱՊԼ-ում մանչեսթերյան ակումբի ղեկին Ռալֆ Ռանգնիկի հաղթանակների տոկոսը կազմում է 47% (8 հաղթանակ 17 խաղում)։ Ինչպես հայտնում է OptaJoe-ն՝ դա Պրեմիեր Լիգայում մարզիչնեի շրջանում վատագույն արդյունքն է, ովքեր մարզել են «Մանչեսթեր Յունայթեդը»:
Մանկունիանցիներն այժմ գերմանացի մասնագետի գլխավորությամբ 51 միավորով գտնվում են մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում: