ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է փարիզյան ակումբի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հետ համատեղ խաղի մասին։
«Ես գոհ և երջանիկ եմ, որ կարողացա այս մրցաշրջանում իմ առաջին հեթ-տրիկը ձևակերպել։ Սակայն հաղթանակն ու աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքն ավելի է գոհացնում ինձ։ Կարևոր է, որ յուրաքանչյուր հանդիպման հետ մեր միջև եղած քիմիան ավելի շոշափելի է դառնում։ Հեշտ է խաղալ շատ խելացի ֆուտբոլիստների հետ: Լեոն և Մբապպեն մեծագույն ֆուտբոլիստներ են, երկու հանճար»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
Ապրիլի 9-ին ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 6:1 հաշվով հաղթեց «Կլերմոնին» Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի խաղում։ Հեթ-տրիկի հեղինակ դարձան Մբապպեն ու Նեյմարը, իսկ Մեսսին 3 գոլային փոխանցում կատարեց։