«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներողություն է խնդրել երկրպագուի հեռախոսը ջարդելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի «Էվերթոնի» դեմ հանդիպումից (0:1) հետո։
«Այնպիսի դժվարին պահերին, ինչպիսին հիմա է, միշտ էլ դժվար է զսպել էմոցիաները: Այնուամենայնիվ, մենք պետք է միշտ հարգալից, համբերատար լինենք ու օրինակ ծառայենք ֆուտբոլը սիրող երիտասարդությանը։
Ցանկանում եմ ներողություն խնդրել բարկությանս պոռթկման համար և, եթե հնարավոր է, ի նշան ազնվության ու մարզական սկզբունքների, այս երկրպագուին հրավիրել «Օլդ Թրաֆորդում» կայանալիք հանդիպմանը»,- գրել է պորտուգալացին Instagram-ի իր էջում:
https://www.instagram.com/p/CcJOsCELdXk/