Ապրիլի 9-ին Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 31-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ հաղթեց «Խետաֆեին» (2:0): Խաղի 74-րդ րոպեին թիմի լավագույն ռմբարկու Կարիմ Բենզեմային փոխարինեց Գարեթ Բեյլը։
Ուելսցին 2 տարվա ընթացքում առաջին անգամ խաղաց «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Բեյլը վերջին անգամ «Բեռնաբեուում» խաղացել էր 2020 թվականի փետրվարի 26-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» մեկուկես տարի չի խաղացել իր տնային մարզադաշտում, որը շարունակում է վերակառուցվել՝ 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի սեպտեմբեր։