«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կիսապաշտպան Գավիի հետ կատալոնական ակումբի բանակցությունների մասին՝ պայմանագիրը երկարաձգելու համար։
«Ես լավատես եմ Գավիի նկատմամբ: Նա ցանկանում է մնալ։ Բայց ամեն ինչ կախված է ակումբից, ֆուտբոլիստից և նրա գործակալից: Գավին արժանի է «Բարսելոնայում» մնալուն: Հուսով եմ, որ նա կմնա»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Այս մրցաշրջանում Գավին Լա Լիգայու մասնակցած 24 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 17-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը լրանում է հաջորդ մրցաշրջանի վերջում։