«Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով: 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղում (2:0):
DAZN-ի տեղեկություններով՝ հոլանդացի ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանների հետ կապված խնդիրներ ունի։ Պաշտպանը խաղադաշտ դուրս չեկավ հանդիպման երկրորդ խաղակեսում, նրան փոխարինեց Դանիլո Դ’Ամբրոզիոն։ Նրա վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն:
2021/22 մրցաշրջանում Դե Վրեյը միլանյան ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։