«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան քննադատել է թիմի խաղն Անգլիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ հանդիպմանը (0:1):
«Անկեղծ ասած, սա խայտառակություն է: Մենք պետք է հաղթեինք։ Մենք պահեր չենք ստեղծում, դա է խնդիրը։ Գոլ խփելու նպատակաուղղված հնարավորություններ չենք ստեղծում։ Չգիտեմ ինչ ասեմ, ճիշտն ասած։ Մենք բավականաչափ լավը չենք: Դժվար կլինի հայտնվել լավագույն քառյակում»,- Դե Խեային է ցիտում Sky Sports-ը։
Մանկունիացիները 31 խաղից հետո 51 միավորով 7-րդ տեղում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: «Մանչեսթեր Յունայթեդն» ապրիլի 16-ին կխաղա «Նորվիչի» հետ: