«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման նախօրեին գովեստի խոսքեր է հղել «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին:
«Պեպն աշխարհի լավագույն մարզիչն է, և ես կարծում եմ, որ բոլորը համաձայն են ինձ հետ: Եթե ինչ-որ մեկը կասկածում է, ապա ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչու»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի «Լիվերպուլի» հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ տեղի կունենա կիրակի օրը՝ ապրիլի 10-ին՝ «Էթիհադ» մարզադաշտում։ Սկիզբը՝ 19:00-ին (Երևանի ժամանակով):
«Լիվերպուլը» 72 միավորով 2-րդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում, իսկ «Մանչեսթեր Սիթին» 73 միավորով զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: