Ռոնալդ Արաուխոն «Բարսելոնայի» հետ համաձայնության է հասել նոր պայմանագրի կնքման հարցում։ Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Goal.com-ի հաղորդմամբ՝ Արաուխոն նոր պայմանագրով «Բարսելոնայում» գրեթե 3 անգամ ավելի շատ աշխատավարձ կստանա, քան՝ նախկինում։ Նշվում է նաև, որ ուրուգվայցին մերժել է անգլիական ակումբների ավելի շռայլ առաջարկը։
Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «կապտանանռագույնների» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։