ՊՍԺ-ի կիսապաշտպանը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից

ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը ժամկետով դուրս է մնացել շարքից։

Ինչպես հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը՝ արգենտինացի ֆուտբոլիստը վիրահատվել է Փարիզում և մարզումներին կվերադառնա մոտ 2 ամսից։

Հիշեցնենք, որ ամբողջական բուժզննումից հետո Պարեդեսի մոտ ախտորոշվել էր աճուկի շրջանի խնդիրներ, և ի սկզբանե հաղորդվում էր, որ նա բաց կթողնի մի քանի շաբաթ:

Այս մրցաշրջանում 27-ամյա խաղացողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: