«Լիվերպուլը» ցանկանում է թիմում պահել Մոհամեդ Սալահին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է մնալ թիմում:  Daily Mirror-ի տեղեկություններով, մերսիսայդյան ակումբն եգիպտացուն նոր պայմանագիր է առաջարկել շաբաթական 480 հազար եվրո աշխատավարձով։

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը ցանկանում է կանխել գալիք ամռանը Սալահի՝ «Բարսա» հնարավոր տրանսֆերը:

Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2023-ին։

Նախկինում եգիպտոսցին մի քանի անգամ մերժել է պայմանագիրը երկարաձգելու անգլիական ակումբի առաջարկը: