Ժոզե Մոուրինյոն՝ «Բուդե-Գլիմտի» հետ խաղի մասին. ««Ռոման» շարունակում է մնալ ֆավորիտ»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում իր թիմի պարտությունը նորվեգական «Բուդե-Գլիմտից» (1:2):

«2 գոլը խփվեց ստանդարտից և անդրադարձից: Առաջին գոլն անհեթեթ էր: Անկեղծ ասած, Մանչինիի վնասվածքն ինձ ամենաշատն է անհանգստացնում։

Մենք պարտվեցինք 1:2 հաշվով և այժմ պետք է պատասխան խաղն անցկացնենք «Օլիմպիկոյում»՝ մեր երկրպագուների աչքի առաջ: Առանց որևէ խնդրի կարող եմ ասել, որ «Ռոման» կիսաեզրափակիչ դուրս գալու ֆավորիտ է։ Ես լիովին հավատում եմ իմ խաղացողներին, մարզադաշտին, մեր երկրպագուների աջակցությանը։ Ակնհայտ է, որ «Բուդե-Գլիմտը» բարդ թիմ է, բայց ես նաև հավատում եմ, որ պատասխան խաղում մենք լավ մրցավար կունենանք»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

«Ռոմա» – «Բուդ-Գլիմտ» պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին Հռոմում։