«Այնտրախտի» գլխավոր մարզիչ. ««Բարսելոնայի» գոլը դա միակ շանսն էր, որ Չավիի թիմն ունեցավ»

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայի» հետ ոչ-ոքի արդյունքը (1:1): Գերմանական ակումբը հանդիպումն ավարտեց 10 հոգով. 78-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց պաշտպան Տուտան։

«Մենք շատ կարգապահ գործեցինք, հատկապես կարմիր քարտից հետո, ուստի կարող եմ շատ գոհ լինել մեր խաղից։ Մեզ խփած գոլը կարելի է ընդունել այնպես, ինչպես կա. դա բարձրակարգ կոմբինացիա էր և միակ հնարավորությունը, որ ունեին իսպանացիները։ Ես շատ հպարտ եմ դրանով: Այժմ մենք պետք է բարձրացնենք Բարսելոնայում խաղադրույքները. մենք դեռ հնարավորություն ունենք ավելի առաջ գնալու»,- Գլասների խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին Բարսելոնայում։