Թոմաս Մյուլլեր. «Սա չնախատեսված պարտություն է»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերն արձագանքել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Վիլյառեալից» կրած պարտությանը (0:1): Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Մյունխենում ապրիլի 12-ին։

«Սա չնախատեսված պարտություն է: Մենք չկարողացանք ցուցադրել այն ֆուտբոլը, որը ցանկանում էինք: Եթե ​​ամեն ինչ ավելի վատ ընթանար, ապա կարող էր ավելի խոշոր հաշվով պարտություն լինել: Մենք ցանկանում էինք լավ խաղալ, բայց պարզապես չկարողացանք: Երևի մեզ չէր բավականացնում համարձակությունը։

Մենք պարտվեցինք և ընդունում ենք այս պարտությունը, բայց գիտենք, թե ինչպես հետևություններ անել։ Սա այն խաղը չէ, որը մենք ցանկանում էինք ցույց տալ»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը: