Ռիո Ֆերդինանդ. «Կարիմը թալիսման է, նա լավագույնն է իր դիրքում»

Ռիո Ֆերդինանդը Կարիմ Բենզեմային համարում է աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը։

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Չելսիի» դեմ առաջին խաղում (3:1):

«Կարիմը թալիսման է: Նա լավագույնն է իր դիրքում: Երբ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալում» էր, Բենզեման համեստորեն մնում էր երկրորդ պլանում, քանի որ դա պետք էր թիմին, բայց հիմա նա դուրս է եկել ստվերից։

Կարիմը ֆենոմեն է»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը: