Լոնդոնում կայացավ ՉԼ-ի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը, որում «Չելսին» սեփական հարկի տակ 1։3 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, իսկ լոնդոնյան ակումբի միակ գոլը խփեց Կայ Հավերցը։
Մադրիդի «Ռեալի» համար «Չելսիի» նկատմամբ այս հաղթանակն առաջինն էր պաշտոնական խաղում։ Նախկինում «սերուցքայիններն» անգլիական ակումբին հաղթել էին ընկերական մրցաշարերում։ Ընդհանուր առմամբ թիմերի միջև նախկինում կայացել է 5 հանդիպում, որոնցից 3-ն ավարտվել է «Չելսիի» հաղթանակով։