ՊՍՎ-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, ով խփեց Գերմանիայի հավաքականի հաղթական գոլը 2014 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում, խոստովանել է, որ սխալ է թույլ տվել, երբ 2016 թվականին Մյունխենի «Բավարիայից» վերադարձել է Դորտմունդի «Բորուսիա»:
Գերմանացի կիսապաշտպանը հնարավորություն ուներ տեղափոխվել «Լիվերպուլ»՝ իր նախկին մարզիչ Յուրգեն Կլոպի մոտ։
«Մենք դեռ կապի մեջ ենք Կլոպի հետ. Այն ժամանակ ես ի վիճակի չէի միանալ Յուրգենին, սակայն հիմա զղջում եմ դրա համար»,- ասել է Մարիոն: