Իսպանական «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է AS-ը։
Նշվում է, որ «ռոսոներիների» տնօրենների խորհուրդը բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ հունիսին տրանսֆեր իրականացնելու համար։
Մադրիդի «Ռեալի» հետ Ասենսիոյի պայմանագրի ավարտին մնացել է 1 տարի։
Ընթացիկ մրցաշրջանում Մարկոսը Լա Լիգայում անցկացրել է 25 հանդիպում «Ռեալի» կազմում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։