Լուիս Սուարեսի գործակալը բանակցում է միանգամից մի քանի ակումբի հետ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսի ներկայացուցիչները բանակցություններ են վարում մի քանի ակումբների հետ՝ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, 35-ամյա ֆուտբոլիստի գործակալները բանակցություններ են վարում թուրքական «Ֆեներբախչեի» և «Բեշիքթաշի» հետ։

Սուարեսի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Մադրիդյան թիմում նա հանդես է գալիս 2020 թվականից։

Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 38 խաղի՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: