Կարիմ Բենզեման ֆրանսիացի առաջին ֆուտբոլիստն է, ով հասավ այդ նվաճմանը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դարձել է Չեմպիոնների Լիգայի նորագույն պատմության մեջ ֆրանսիացի առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում մրցաշարում 10 գոլ է խփել։ 34-ամյա ռմբարկուն հեթ-տրիկ ձևակերպեց ՉԼ-ի՝ 1/4 եզրափակչի «Չելսիի» դեմ առաջին խաղում:

Ֆրանսիացի խաղացողների շրջանում ՉԼ-ի մեկ խաղարկության ընթացքում կարողացել են 8 գոլ խփել Դավիդ Տրեզեգեն (2001/02), Վիսամ Բեն Յեդերը (2017/18) և Կիլիան Մբապպեն (2020/21):

«Ռեյմսի» նախկին ֆուտբոլիստ Ժյուստ Ֆոնտենը 1958/59 մրցաշրջանում խփել է 10 գոլ, բայց այնժամ մրցաշարն անցկացվում էր այլ ձևաչափով և կոչվում էր ոչ թե Չեմպիոնների Լիգա, այլ եվրոպական չեմպիոնների գավաթ։