«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Կոնֆերենցիաների Լիգայի քառորդ եզրափակչի «Բոդե-Գլիմտի» դեմ առաջին հանդիպման մասին։ Թիմերը 2 անգամ հանդիպել էին մրցաշարի խմբային փուլում։ Տանը հռոմեացիները ոչ-ոքի խաղացին (2:2), իսկ արտագնա խաղում պարտվեցին խոշոր՝ 1:6 հաշվով։
«Ուրախ եմ վերադառնալ այստեղ, հուսով եմ, որ այս անգամ ամեն ինչ շատ ավելի լավ կլինի, քան նախորդ անգամ: Մենք հարգում ենք «Բուդ-Գլիմտին», քանի որ նրանք ապացուցել են, որ հիանալի թիմ են: Այս հանդիպումը նման չի լինի հոկտեմբերին կայացած խաղին: Այն հանդիպմանը խաղացած ֆուտբոլիստներից շատերն այլևս մեր կազմում չեն։ «Ռոման» այժմ այլ թիմ է: Հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումն իսկական դրամա էր, քանի որ 1:6-ն ավելին է, քան պարզապես պարտություն։
Մենք շատ ավելի ուժեղ ենք դարձել, և հուսով եմ, որ դա կօգնի մեզ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր Նորվեգիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: