Չեմպիոնների Լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (լուսանկար)

Այս շաբաթ կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումների մի մասը։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն 4 ֆուտբոլիստին, ովքեր հավակնում են դառնալ շաբաթվա լավագույնը:

Այսպիսով, հավակնորդների թվում են՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը և «Վիլյառեալի» կիսապաշտպան Լո Չելսոն։

Բենզեման հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Չելսիի» հետ խաղում (3:1), Դե Բրույնեն խփեց իր թիմի միակ գոլն «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը (1:0), Դիասը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ «Բենֆիկայի» դեմ խաղում (3:1), Լո Չելսոն «Բավարիայի» հետ դիմակայությունում (1:0) կատարեց 90 ճշգրիրտ փոխանցում։

Շաբաթվա լավագույն խաղացողի համար կարող եք քվեարկել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

https://twitter.com/ChampionsLeague/status/1511831542984847370