ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն դեռ չի որոշել, թե արդյոք պետք է մնա ակումբում։
Telefoot-ի լրագրող Ժուլիեն Գրենյեի խոսքով՝ աշխարհի չեմպիոնը շարունակում է բանակցել թե՛ փարիզցիների, թե՛ Մադրիդի «Ռեալի» հետ, և դեռ չի որոշել, թե ինչ պետք է անի։
Սակայն նշվում է, որ 23-ամյա ֆրանսիացին հակված է մադրիդյան ակումբ տեղափոխվելուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն մտադիր է Մբապպեին պահելու համար օգտագործել ֆինանսական ֆեյր-փլեյի համակարգում կատարված փոփոխությունները։