«Արսենալը» ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառքի հանել դարպասապահ Ռունար Ռունարսոնին, հայտնում է football.london-ը։
27-ամյա ֆուտբոլիստը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս բելգիական «Լյովենում»:
Ռունարսոնը պետք է «Արսենալ» վերադառնա մրցաշրջանի ավարտից հետո:
Աղբյուրի համաձայն՝ ամռանը ակումբը մշտական գնորդ է փնտրելու իսլանդացի դարպասապահի համար։
Այս մրցաշրջանում Ռունարսոնը «Լյովենի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ բաց թողնելով 32 գոլ։