«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է չեմպիոնական մրցավազքի մասին իր մտքերով։
Այս պահին Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի գավաթը նվաճելու գլխավոր հավակնորդներն են «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։
«Անկեղծ ասած, ես կցանկանայի, որ այս ակումբներն ընդհանրապես չմասնակցեն տիտղոսի համար մրցավազքին:
Ես միշտ կերկրպագեմ «Յունայթեդին» հուսով եմ, որ թիմը շոտով կվերականգնվի և նորից կպայքարի տիտղոսի համար», – Ռունիի խոսքերն է մեջբերում The Sun-ը։