«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող, ներկայումս «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին ընտրություն է կատարել Մաուրիսիո Պոչետինոյի և Էրիկ տեն Հեգի միջև, ովքեր հավակնում են դառնալ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը։
«Պոչետինոն ծանոթ է Պրեմիեր Լիգային: Նա բազմաթիվ երիտասարդ խաղացողների բերեց «Թոթենհեմ» և «Սաութհեմփթոն»: Եթե ստիպված լինեի ընտրություն կատարել նրանց երկուսի միջև, ես կընտրեի Պոչետինոյին։ Ես ժամանակ կտրամադրեի նրան։
Այժմ մարզիչներին ժամանակ է պետք ակումբի համար ծրագիր մշակելու համար, և եթե դուք ժամանակ տաք նրան, կարծում եմ, որ նա հաջողության կհասնի»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։