«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է Իտալիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Բոլոնիայի» դեմ հանդիպումը (0:0):
«Մենք չկարողացանք գտնել այդ պահը, վերջին գնդակը, հարվածը, որը կարող էր փոխել ամեն ինչ: Մնացած ամեն ինչ արել ենք։ Սրանք հանդիպումներ են, որոնցում եթե շուտ դուրս գաս փակուղուց, ապա դրանք ավելի հեշտ են դառնում, հակառակ դեպքում՝ չափազանց դժվար։ Մենք շատ լավ աշխատեցինք առանց գնդակի, բայց ոչ այնքան լավ՝ գնդակով։ Ես լիովին բացառում եմ, որ դա հոգեբանական խնդիր էր։ Թիմը խաղաց ճիշտ բնավորությամբ, խառնվածքով ու մտածելակերպով։ Մենք խաղում ենք մեր սեփական ֆուտբոլը, բայց չենք իրացնում հնարավորությունը»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
Նշենք, որ 56-ամյա մասնագետի համար այս խաղը 100-րդն էր Ա Սերիայում։