«Ունիոնի» հարձակվող Տայվո Ավոնիյին կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր Լիգայում, հաղորդում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա խաղացողի տրանսֆերով հետաքրքրված է «Նյուքասլը»: Բեռլինյան ակումբը պատրաստ է բաժանվել նիգերիացի ֆուտբոլիստից 30 միլիոն եվրոյի դիմաց։ Հարձակվողի հետ հավակնում են պայմանագիր կնքել նաև «Վեսթ Հեմը» և «Սաութհեմփթոնը»:
Ավոնիյին 2021/22 մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։