Մյունխենի «Բավարիան» պայմանագիր է առաջարկել «Այաքսի» պաշտպան Նուսաիր Մազրաուիին, ով այս ամառ կդառնա ազատ գործակալ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբն առաջ է անցել «Բարսելոնայից» մարոկկացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում։
Գերմանական ակումբը Մազրաուիին կառաջարկվի պայմանագիր կնքել մինչև 2026 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
24-ամյա Մազրաուին Ամստերդամյան ակումբի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը ակումբի կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: