«Միլանը» բոլոր մրցաշարերում իր անպարտելիության շարքը հասցրեց 11 խաղի:
Նախօրեին «ռոսոներիներն» Ա Սերիայի 31-րդ տուրում ոչ-ոքի խաղացին «Բոլոնիայի» հետ (0:0):
Վերջին անգամ Ստեֆանո Պիոլիի թիմը պարտվել է հունվարի 17-ին՝ «Սպեցիային» (1:2): Դրանից հետո ակումբը տարել է 6 հաղթանակ և 5 անգամ խաղացել ոչ-ոքի։
«Միլանն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի «Տորինոյի» հետ, որը տեղի կունենա ապրիլի 10-ին։