«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղի արդյունքը (0:3):
«Հենց սկզբից մենք խաղի մեջ չէինք։ Պետք է հաղթել մենամարտերում և լինել ագրեսիվ, բայց մենք դա չարեցինք։ Բացի այդ, մենք շատ վատ էինք խաղում գնդակով: Մենք 3-4 մեծ հնարավորություն ունեինք, բայց նրանք ընդամենը կես հնարավորություն ունեցան և իրացրին 11-մետրանոցը: Ժամանակն է ընդունել քննադատությունը և ներողություն խնդրել: Այս խաղը բավականաչափ լավը չէր մեր ակումբի համար։ Երբ ամեն ինչ լավ է ընթանում, բոլորը ցանկանում են մոտ լինել և աջակցել»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հավելենք, որ ապրիլի 9-ին Միկել Արտետայի թիմը ԱՊԼ-ի շրջանակում կխաղա «Բրայթոնի» հետ։