Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից ունեցած սպասելիքներով։
«Ոչ մի թիմ վիճակահանությունից հետո դուրս չի մնում: Մենք դուրս ենք գալու պայքարի։ Հասկանալի է, որ առաջնությունում մենք լավ հաղթական շարք ունենք և պետք է դա օգտագործենք։ Թիմը ծարավ է հաղթանակների, մենք մեծ հավակնություններ ունենք։ Մեզ կարևոր խաղ է սպասվում և բարդ մրցակից, որը հիանալի մրցաշրջան է անցկացնում։ «Ատլետիկոն» հստակ պատկերացումներ ունի: Վստահ եմ, որ հիանալի հանդիպում է լինելու»,- Լյորենտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Մանչեսթեր Սիթի» – «Ատլետիկո» քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 5-ին՝ Անգլիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։