«Արսենալի» պաշտպան Կիրան Թիրնին բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը նախօրեին ստացած վնասվածքի պատճառով։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, ֆուտբոլիստը կենթարկվի ծնկի վիրահատության և այս մրցաշրջանում այլևս չի խաղա «Արսենալի» կազմում:
Հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆին ազգային հավաքականի կազմում, որը պետք է կայանա հունիսին։
Այս մրցաշրջանում Թիրնին «Արսենալի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։