Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին թիմի հետ չի մեկնի Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Չելսիի» դեմ առաջին հանդիպմանը։ Նախորդ շաբաթ իտալացի մասնագետի կորոնավիրուսի թեստը դրական էր եղել։ Դրական է եղել նաև նախօրեին հանձնած թեստը:
Ինչպես հայտնում է Marca-ն՝ «արքայական» ակումբն այսօր Լոնդոն կմեկնի առանց Անչելոտտիի։ Նշվում է, որ 62-ամյա մարզիչը վաղը կարող է մեկնել Անգլիա, բայց միայն բացասական թեստ հանձնելու դեպքում։
«Չելսի» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին «Սթեմֆորդ Բրիջում»: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։