Թուրինի «Յուվենտուսը» կողմնորոշվել է իր գլխավոր տրանսֆերային նպատակի հարցում առաջիկա տրանսֆերային պատուհանի համար։
Թուրինցիների համար առաջնահերթ է «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի ձեռքբերումը։
Իտալացի լրագրող Նիկոլո Շիրայի փոխանցմամբ՝ պատրաստ է խոշոր գումար առաջարկել իտալացու համար:
Ընթացիկ մրցաշրջանում Ձանիոլոն «Ռոմայի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ կավարտվի 2024 թվականի ամռանը։