«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին ասել է, որ իր ամենանվիրական երազանքը լոնդոնյան ակումբը գլխավորելն է:
«Երազում եմ գլխավորել «Չելսին». հիմա այդ մասին խոսելը ծիծաղելի է, սակայն կանեմ ամենը, որպեսզի դա տեղի ունենա մոտ ապագայում»,- Թերիի խոսքը փոխանցում է Goal-ը:
Նշենք նաև, որ Ջոնն «թոշակառուների» սան է և ակումբի գույները պաշտպանել է 1998-2017 թվականներին: