«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին շուտով խաղադաշտ կվերադառնա:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Անսուն կկարողանա խաղալ ապրիլի 18-ին կայանալիք «Բարսելոնա» – «Կադիս» հանդիպմանը:
Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը վերականգնվում էր փետրվարին ստացած վնասվածքից, իսկ վերջերս վիրահատվել էր:
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում իսպանացին անցկացրել է 10 հանդիպում, և դարձել 5 գոլի հեղինակ: