«Ատալանտայի» կիսապաշտպան Մարտին դե Ռոնը ներողություն է խնդրել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիից:
Ապրիլի 3-ին Ա Սերիայի 31-րդ տուրի «Ատալանտա» – «Նապոլի» (1:3) հանդիպման վերջնամասում կադրի մեջ էր հայտնվել մի երկրպագու, ով ռասիստական բնույթի վիրավորանքներ էր հասցրել սենեգալցի ֆուտբոլիստի:
«Ինձ դեռ հիասթափեցնում է, որ ֆուտբոլում կա ռասիզմ: «Ատալանտայի» բոլոր իսկական երկրպագուների և Բերգամոյի բնակիչների անունից ցանկանում եմ ներողություն խնդրել Կուլիբալիից»,- գրել է հոլանդացի ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում:
«Ատալանտան» հայտարարություն է տարածել՝ դատապարտելով կատարվածը՝ խոստանալով բացահայտել և պատժել երկրպագուին։