Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է «Ֆրայբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Ֆրայբուրգի» հետ խաղում (4:1) տարած հաղթանակի մասին իր կարծիքով։

«Առաջին 20 րոպեներին մենք շատ լավ խաղացինք, շատ լավ էինք վերահսկում իրավիճակը։ Հեշտ չէր, քանի որ մենք շատ հակագրոհներ ենք թույլ տալիս։ Հետո մի փոքր կորցրինք վերահսկողությունը, ուզում էինք շատ գոլ խփել։ Երկրորդ խաղակեսն ավելի լավ ստացվեց: Մենք լավ խաղացինք, լավ գոլեր խփեցինք»,- Նագելսմանին է ցիտում Kicker.de-ն։

«Բավարիան» շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ Դորտմունդի «Բորուսիային» գերազանցելով 9 միավորով (Մարկո Ռոզեի թիմը 1 խաղ պակաս է անցկացրել):