Չավին կրկին խոսել է Էրլինգ Հոլանդի տրանսֆերի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կրկին խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին:

«Բոլոր խոսակցություններն այդ թեմայով այս պահին մակերեսային են:

Մենք հիմա ծանր ֆինանսական վիճակում ենք, «Բարսելոնան» պետք է խելամիտ գործի տրանսֆերային շուկայում, բայց մեզ իսկապես անհրաժեշտ է ուժեղացնել կազմը: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- ասել է Չավին: